Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հերմինե Նաղդալյանի հետագա պաշտոնավարումը հակասում է Արցախի շահերին». «Ազգային վերածնունդ»

16:50, չորեքշաբթի, 27 ապրիլի, 2016 թ.
«Հերմինե Նաղդալյանի հետագա պաշտոնավարումը հակասում է Արցախի շահերին». «Ազգային վերածնունդ»

2016թ. ապրիլի 25-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանն Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքի նկատմամբ թույլ է տվել անընդունելի արտահայտություններ: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը դատապարտում է Հերմինե Նաղդալյանի պարտվողական և զիջողական արտահայտությունները, համարում, որ դրանք վիրավորում են Արցախի ժողովրդի արժանապատվությունը և լկտիացնում Ադրբեջանին իր ագրեսիվ նկրտումներում: Պարտվողական և զիջողական հայտարարությունները թիկունքից հարված են սահմանին կանգնած հայ զինվորին, Արցախի տարբեր շրջաններում ապրող քաղաքացիներին և թերբնակեցված շրջաններում իրականացվող ներդրումային ծրագրերին: Նման հայտարարությունները արհամարհանք են Հայրենիքի ազատագրության և պաշտպանության համար զոհվածների հիշատակի նկատմամբ:
     Կուսակցությունը համարում է, որ Հերմինե Նաղդալյանի հետագա պաշտոնավարումը որպես ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար հակասում է Արցախի և համայն հայության շահերին:

«Ազգային վերածնունդ» կուսակցություն

Ստեփանակերտ, 27 ապրիլի 2016թ.

5161 | 7
Facebook