Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հերմինե Նաղդալյանը բացի իրենից ուրիշ ոչ ոքի չի ներկայացնում և իրավունք չունի նման հայտարարություններ անելու». Լ. Շիրինյան

18:02, երեքշաբթի, 26 ապրիլի, 2016 թ.
«Հերմինե Նաղդալյանը բացի իրենից ուրիշ ոչ ոքի չի ներկայացնում և իրավունք չունի նման հայտարարություններ անելու». Լ. Շիրինյան

Ամերիկյան Bloomberg մեդիա ընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի նախագահը նշել էր, որ 2011 թվականին Կազանում Ալիևի հետ բանակցությունների շրջանակում ինքը պատրաստակամություն էր հայտնել դուրս բերել հայկական ուժերը հինգ շրջաններից և համաձայնել խաղաղապահների տեղակայմանը: Քաղաքագետ Լևոն Շիրինյանին ուղղված MAMUL.am-ի թղթակցի հարցը, թե եթե Ադրբեջանն, այն ժամանակ Կազանում ստորագրեր այդ փաստաթուղթն, ի՞նչ վիճակում կլինեինք մենք այժմ, ստացավ այսպիսի արձագանք. «Չէինք լինի, էլ վեճը ո՞րն է: Եթե որևէ մեկն այս եղած հողերից մի սանտիմետր հանձնի, էլ Հայաստան չի լինելու, դա բացառվում է: Եթե հարցն այսպես դրվի, սփյուռքն անգամ կապստամբի այնպես, ինչպես որ եկավ պաշտպանելու: Հիմա զրոյից սկսելու ժամանակն է, որը նշանակում է չբանակցել հակառակորդի հետ, հիմա թուրքի բանակցելու հերթն է:
     Հայատանը վաղուց պետք է դուրս գա ոչ միայն բանակցություններից, այլև, ընդհանրապես, չխառնվի Արցախի գործերին»:

Հերմինե Նաղդալյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ մեր փոխզիջումը ոչ թե գրավյալ հինգ տարածքներն են, այլ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը: Լ. Շիրինյանն անգամ չցանկացավ մեկնաբանել ՀՀԿ տիկնոջ խոսքերը. «Հերմինե Նաղդալյանն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, իր մակարդակը ևս: Հերմինե Նաղդալյանը բացի իրենից ուրիշ ոչ ոքի չի ներկայացնում: Նա իրավունք էլ չունի նման հայտարարություններ անելու»:

Վերջինի կարծիքով սա համազգային հարց է, ուստի, ովքեր Արցախի տարածքային ամբողջականությունն ու անկախությունն են պաշտպանում, միայն նրանք կարող են խոսել: Իսկ մյուսները, ըստ քաղաքագետի, եթե կարող են կա´մ պետք է օգնեն, կա´մ կողքի կանգնեն: «Արցախի իշխանությունները պետք է բոլորի առջև հստակ դնեն. «Մեր տարածքի, մեր պետության, մեր զինովորի հաշվին ոչ մեկն իմաստուն ձևով բարբաջելու իրավունք չունի, բացի նախագահից»:

Մեր զրուցակցի համար անհասկանալի էր նաև, թե ինչու չշարունակվեցին պատերազմական գործողությունները, թե ինչու կանգնեցվեց այդ ամենը. «Սա միայն ռուսներին և ադրբեջանցիներին ձեռնտու տարբերակ էր, որովհետև ռուսները հնարավորություն ունեցան իրենց դարավոր բլեֆը շարունակելու: «Ես առայժմ միայն ենթադրություններ կարող եմ անել: Միգուցե այնպիսի սպառնալիքներ են եղել ռուսների կողմից, որ ուզեին- չուզեին պետք է կանգնեին, նրանց համար կյանքի- մահվան հարց է խառնակչությունը, իսկ թուրքերի համար կյանքի հարց է փրկվելը` երկրորդ անգամ»,- ասաց Լևոն Շիրինյանը:

7398 | 1
Facebook