Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վահան Մարտիրոսյանից հարազատները որևէ տեղեկություն չունեն

15:55, ուրբաթ, 22 ապրիլի, 2016 թ.
Վահան Մարտիրոսյանից հարազատները որևէ տեղեկություն չունեն
     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանից Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը, ըստ ադրբեջանական մամուլի, կնոջ և որդու հետ ուղարկվել է 3-րդ երկիր: MAMUL.am-ի թղթակիցը փորձեց Վահան Մարտիրոսյանի կնոջ մայրիկից պարզել` այս ընթացքում շփում ունեցե՞լ են վերջինների հետ, և որևէ տեղեկություններ ունե՞ն: «Մենք որևէ շփում չունենք նրանց հետ, նրանցից լուր չունենք»,- ասաց մայրը:
     Մեր զրուցակիցն այլ մանրամասներ չհաղորդեց` նշելով, որ չեն ուզում այդ թեմայի շուրջ խոսել. «Խնդրում ենք այդ հարցով մեզ մի անհանգստացրեք»,- ասաց նա:
     Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը կնոջ և երեխայի հետ սեպտեմբերի 4-ին հատել էր ՀՀ սահմանը, Ադրբեջանից ապաստան խնդրել՝ պատճառաբանելով, թե Հայաստանում ինքը և իր ընտանիքը ճնշումների են ենթարկվում:
8429 | 0
Facebook