Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իր ընտանիքով Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանին տեղափոխել են 3-րդ երկիր. ադրբեջանական ԶԼՄ-ներ

12:40, ուրբաթ, 22 ապրիլի, 2016 թ.
Իր ընտանիքով Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանին տեղափոխել են 3-րդ երկիր. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ կնոջ և որդու հետ Հայաստանից Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանն ընտանիքի հետ ուղարկվել է 3-րդ երկիր: Սակայն աղբյուրները չեն նշում, թե կոնկրետ որ երկիր է տեղափոխվել Մարտիրոսյանների ընտանիքը:

Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը Բաքվում հայտնել է, թե իբր ճնշումների է ենթարկվում ՀՀ իշխանությունների կողմից և քաղաքական ապաստան է խնդրում Արդբեջանից:

Նրա քայլը Հայաստանում որակվել է որպես հայրենիքի դավաճանություն և իր որոշ արարքներից խուսափելու միջոց, իսկ մայրը հայտարարել էր. «Չեմ ների, ես էլ տղա չունեմ, թող ինձ էլ մոռանան, մեր գոյության մասին էլ մոռանան, այլևս նրանք հարկավոր չեն ինձ»:

11121 | 3
Facebook