Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղցրաշենցիների բողոքն իր արդյունքը տվեց, մինչև մայիսի 10-ն ամբողջովին կմարվի պարտքը

15:45, հինգշաբթի, 21 ապրիլի, 2016 թ.
Քաղցրաշենցիների բողոքն իր արդյունքը տվեց, մինչև մայիսի 10-ն ամբողջովին կմարվի պարտքը

«Թալանեցին ժողովրդին, եղած գումարը օրական խաբում, չեն տալիս. մարզպետը խաբում ա, խաղող ընդունողը խաբում ա, ամոթա էլի´, վերջապես», «Իրանց կնիկները մեզնից լավը չե´ն, գետինը մտնեն իրանք` իրանց սուտ խոսալով, իրանց կնիկներով, իրանց ընտանիքով»,- իրենց վրդովմունքն էին հայտնում կառավարության մոտ բողոքի ցույց անող Քաղցրաշենի բնակիչները, որոնք այլևս չեն հավատում պաշտոնյաների խոստումներին:
    
Երկար սպասելուց հետո խաղողագործներն ստացան կառավարության պատասխանը` «Այսօրվանից սկսվելու է մթերված խաղողի վճարումը։ Մինչև մայիսի 10-ն ամբողջովին մարելու են պարտքը։ Մաս-մաս է տրվելու»,- համագյուղացիներին փոխանցեց կառավարությունում խնդրի քննարկմանը մասնակցած քաղցրաշենցիներից մեկը։
     Խաղողագործները հույս ունեն, որ այս անգամ պատկան մարմինները կկատարեն տված խոստումը և իրենք փոխհատուցում կստանան։
    
     Հիշեցնենք` Քաղցրաշենի բնակիչները, որոնք վաղ առավոտից հավաքվել էին կառավարության շենքի մոտ` պահանջում էին անցյալ տարվա մթերած խաղողի գումարը։

3317 | 0
Facebook