Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ապրիլի 8-ին խոստացել էին վճարել մթերված խաղողի դիմաց, բայց մինչ օրս չենք կարողանում կապ հաստատել գործարանի հետ». խաղողագործներ

12:05, երկուշաբթի, 18 ապրիլի, 2016 թ.
«Ապրիլի 8-ին խոստացել էին վճարել մթերված խաղողի դիմաց, բայց մինչ օրս չենք կարողանում կապ հաստատել գործարանի հետ». խաղողագործներ
     «Մեզ ասել էին, որ ապրիլի 8-ին պետք է մթերված խաղողի դիմաց վճարեին, բայց չեն վճարել: Ամեն անգամ պայմանավորվածությունը խախտում են ու մեր գումարները չեն տալիս: Մենք էլ չգիտենք` ինչ անենք, բողոքի ակցիաները ևս անիմաստ են»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խաղողագործներից Կարեն Մադաթյանը: Վերջինը տեղեկացրեց, որ «Վինար» ընկերությունը պետք է ապրիլի 8-ին Քաղցրաշենի խաղողագործներին վճարեր մթերված խաղողի դիմաց: «Ցավն այն է, որ մենք հիմա կապ չենք կարողանում հաստատել գինու գործարանի տնօրինության հետ, նրանք մեզ որևէ պատասխան չեն տալիս, դրա համար էլ որոշել ենք գնալ մարզպետարան և մարզպետի հետ խոսել, հասկանալ, թե ինչ է մեզ սպասվում: Հեսա աչքներս թարթենք, էլի խաղող մթերելու ժամանակն ա գալիս: Իբր մեզ ասում էին` նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերեք գործարանների հետ, որ խաղող մթերենէ: Ի՞նչ պայմանավորվածություն, թող մեր փողերը տան»,- ասաց խաղողագործը: Վերջին անգամ խաղողագործներն իրենց բողոքի ձայնը բարձրացրել են մարտի 31-ին։ Քաղցրաշեն և հարակից գյուղերից մեծ թվով խաղողագործներ մոտ 2 ժամ փակել էին Երևան-Մեղրի ավտոճանապարհը՝ պահանջելով վճարել դեռ աշնանը մթերած խաղողի գումարները:
3436 | 0
Facebook