Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զոհված զինծառայող Վրեժ Սարգսյանի՝ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքի վարկը սառեցնելու հարցը դեռ չի լուծվել

12:26, ուրբաթ, 15 ապրիլի, 2016 թ.
Զոհված զինծառայող Վրեժ Սարգսյանի՝ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքի վարկը սառեցնելու հարցը դեռ չի լուծվել
     Սահմանային լարվածության օրերին զոհված կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից էր: Ավելի վաղ զրուցել էինք գյուղապետ Վարդան Մարգարյանի հետ, ով տեղեկացրել էր, որ Վրեժի ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, տան միակ աշխատողը Վրեժն էր:
     Մամուլում այսօր լուրեր տարածվեցին, ըստ որի՝ Սարգսյանները 600 հազար դրամի վարկ են վերցրել «Արեգակ» վարկային կազմակերպությունից, և որ աշխատակցիներն օրերս եկել են ու զոհված զինծառայողի ընտանիքից մարում պահանջել:
     MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Վարդան Մարգարյանը պարզաբանեց` կազմակերպության աշխատակիցներն իրոք եկել են, բայց ոչ թե վարկն են պահանջել, այլ տեղեկատվություն հայտնել. «Վարկային կազմակերպության աշխատակիցներն ասացին, որ ցավում են տեղի ունեցածի կապացությամբ ու քանի որ իրենց պարտքն է վարկառուին հիշեցնելու, որ մարման օրն է, տնօրենն էլ հանրապետությունում չէ, ու դեռևս հրահանգ չկա վարկը չեղարկելու, պարզապես հիշեցնում են: Ավելին, աշխատակիցները հայտնեցին, որ փաստաթղթեր են պատրաստում, որ երբ տնօրենը վերադառնա, զբաղվեն չեղարկման հարցերով»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ իր հորդորով Սարգսյանները դեռևս վճարում չեն կատարի:
     Գյուղապետը տեղեկացրեց, որ այս ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքն օգնություններ է ստացել ինչպես ՊՆ-ից, այնպես էլ մարզպետարանից, գյուղապետարանից, պատգամավորից:
5840 | 1
Facebook