Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հարություն Աբրահամյանը երեք անչափահաս երեխաների հայր էր, իսկ Վրեժը 1 տարեկան տղա ուներ. գյուղապետեր

12:26, երեքշաբթի, 05 ապրիլի, 2016 թ.
Հարություն Աբրահամյանը երեք անչափահաս երեխաների հայր էր, իսկ Վրեժը 1 տարեկան տղա ուներ. գյուղապետեր

Շփման գծում հակառակորդի կրակոցներից զոհված Հարություն Աբրահամայանը Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղից էր: Արեգունիի գյուղապետ Արամ Վարդանյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցոմ տեղեկացրեց, որ 30-ամյա Հարությունը երեք անչափահաս երեխաների հայր է: «Հոր, մոր և կնոջ հետ էր ապրում, շատ լավ ընտանիքի տղա էր, նվիրված իր ընտանիքին ու երեխաներին: Կնոջ վիճակը շատ ծանր է, չի ցանկանում առանց ամուսնու ապրել»,-ասաց գյուղապետը: Նա տեղեկացրեց, որ Հարությունի հայրը ազատամարտիկ է. «հայրը պատերազմի մասնակից է` հաշմանդամ, ծայրահեղ պայմաններում են ապրում, մայրը հաշմանդամ է»:


     Զոհվածներից կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյան էլ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիք գյուղից էր: Գյուղապետ` Վարդան Մարգարյանը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ամբողջ գյուղը սգում է: «Ամուսնցածա էր, մեկ տարեկան տղա երեխա ունի: Ծնողների հետ միասին էր ապրում, ծայրահեղ ծանր պայմաններում: Հիմա չգիտենք նրանց վիճակը ինչն է լինելու, տան միակ աշխատողը Վրեժն էր»,- ասաց գյուղապետը:

9576 | 0
Facebook