Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հրանուշ Խառատյանը` դպրոցի ճանապարհին սպանված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի մասին

22:30, շաբաթ, 02 ապրիլի, 2016 թ.
Հրանուշ Խառատյանը` դպրոցի ճանապարհին սպանված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի մասին

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն, անդրադառնալով Արցախում` դպրոց գնալու ճանապարհին սպանված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի դեպքին, ֆեյսբուքյան էջում գրել է.
    
     «Ախ, անուշս, դու զոհ գնացիր մարդկային արատներին՝ չհասցնելով հասկանալ, թե որոնք են դրանք: Դու դեռ միայն սիրո հետ գործ ունեիր՝ ընկերներ, լազուր երկինք, արև, խորոված կարտոֆիլ, մայրիկի հոտ, սեփական օջախի ջերմություն, գուցե նաև որոշ վիրավորանքներ... Դու դեռ պետք է ապրեիր հիասթափությունների դառնությւոնն ու ձեռքբերումների ուրախությունը, ճանաչեիր մարդկային արատը, որին զոհ գնացիր, և մարդկային մեծահոգության երբեմն անսահման սահմանը, համոզեիր ու համոզվեիր, դառնանայիր և ուրախանայիր, ամաչեիր և հպարտանայիր, պարտվեիր և հաղթեիր... չհասցրիր, սիրելիս, մարդու անմարդկայնությունը չթողեց, անուշս, լավս, տղաս...»:

Ախ, անուշս, դու զոհ գնացիր մարդկային արատներին՝ չհասցնելով հասկանալ, թե որոնք են դրանք: Դու դեռ միայն սիրո հետ գործ ունե...

Posted by Hranush Kharatyan on 2 Ապրիլ, 2016
27417 | 2
Facebook