Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպանվել է 12 տարեկան երեխա, երկուսը վիրավոր են. ԼՂՀ ՊՆ

10:35, շաբաթ, 02 ապրիլի, 2016 թ.
Սպանվել է 12 տարեկան երեխա, երկուսը վիրավոր են. ԼՂՀ ՊՆ
     Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
    
     ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
23713 | 0
Facebook