Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում վիրավորված երեխաները գտնվում են վերակենդացման բաժանմունքում

16:48, շաբաթ, 02 ապրիլի, 2016 թ.
Արցախում վիրավորված երեխաները գտնվում են վերակենդացման բաժանմունքում
     Մարտունու շրջանից ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում են տեղափոխվել Վարդան Անդրեասյանը (ծն. 19.12.2004թ.) աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածքով և Գևորգ Գրիգորյանը (ծն. 07.09.2005թ.) աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածքով:
     «Արևիկ» մանկական բուժմիավորումում Վարդան Անդրեասյանի մոտ կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վնասված անոթների կարում, ազդրոսկրի սկելետային ձգում, իսկ Գևորգ Գրիգորյանի մոտ` վերքի առաջնային մշակում:
     Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են կայուն ծանր: Երեխաները գտնվում են վերակենդացման բաժանմունքում, հայտնում է ԼՂՀ ԱՆ-ն:
7295 | 1
Facebook