Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիրավոր երեխաների առողջական վիճակը միջին ծանրության է

13:43, շաբաթ, 02 ապրիլի, 2016 թ.
Վիրավոր երեխաների առողջական վիճակը միջին ծանրության է
     Արդեն հայտնել էինք, որ ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Վիրավորներին տեղափոխել են Մարտունու հիվանդանոց: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում հիվանդանոցից ասացին, որ երեխաներն ունեն ազդրի բազմաբեկորային վնասվածքներ, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Գևորգ Գրիգորյանին, որը մահացած Վաղինակի եղբայրն էր, վիրահատել են, վիճակը կայուն է, իսկ Վարդան Անդրեասյանին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց:
7001 | 0
Facebook