Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական առաջին օդանավերը լքել են Սիրիայի տարածքը

15:05, երեքշաբթի, 15 մարտի, 2016 թ.
Ռուսական առաջին օդանավերը լքել են Սիրիայի տարածքը

Ռուսական օդուժի առաջին օդանավերը լքել են Սիրիայի տարածքն` ազդարարելով ռուսական զորքերի` այդ երկրից դուրսբերման մեկնարկը: Այս մասին գրում է BBC-ն:

«Ռուսական առաջին օդանավերն արդեն լքել են Հմեյմիմ օդակայանի տարածքը և վերադառնում են Ռուսաստանի Դաշնություն»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ ռուսական զորքերի` Սիրիայից դուրս բերելու հրահանգ տվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և այդ քայլը միանգամից արժանացել էր Արևմուտքի հավանությանը: Արևմտյան դիվանագետներն այդ առիթով նշել են, որ թեև դեռևս վաղ է որևէ կոնկրետ մեկնաբանություն տալ այդ քայլին, սակայն դա շատ բան կարող է փոխել բանակցային գործընթացներում: ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան էլ իր հերթին հավելել է. «Վլադիմիր Պուտինի` Սիրիայի հարցով բանակցությունների մեկնարկի օրն արված հայտարարությունը խորհրդանշական առաջընթաց է, որը, հույս ունենք, դրական ազդեցություն կունենա բանակցային գործընթացի վրա»:

8442 | 0
Facebook