Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն այսօրվանից սկսում է զորքերի դուրսբերումը Սիրիայից. Արևմուտքի արձագանքը Ռուսաստանի կտրուկ քայլին

11:36, երեքշաբթի, 15 մարտի, 2016 թ.
Ռուսաստանն այսօրվանից սկսում է զորքերի դուրսբերումը Սիրիայից. Արևմուտքի արձագանքը Ռուսաստանի կտրուկ քայլին

Ռուսաստանն այսօրվանից` մարտի 15-ից, նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգի համաձայն, մեկնարկելու է զորքերի դուրսբերումը Սիրիայից: Ինչպես գրում է BBC-ն, ռուսական Հմեյմիմ օդակայանի անձնակազմն արդեն նախապատրաստում է օդանավաները դեպի ՌԴ թռիչքի համար: Օդանավներն արդեն բեռնվում են սարքավորումներով և նյութա-տեխնիկակակն անհրաժեշտ միջոցներով:

Աղբյուրը նշում է, որ արևմտյան դիվանագետները, թեև զգուշավորությամբ, բայց արդեն ողջունել են ՌԴ այդ քայլը` նշելով, որ այն կստիպի Սիրիայի կառավարությանը ներգրավվել բանակցությունների գործընթացներում: Սիրիական կառավարությունն իր հերթին նույնպես զերծ չի մնացել ՌԴ նախագահի հայտարարությանն արձագանքելուց` նշելով. «Սա մի որոշում է, որը կայացվել է երկու կողմերի` մանրակրկիտ հետազոտությունից և քննարկումներից հետո»,- հայտարարել է պաշտոնական Դամասկոսը:

Վաշինգտոնը նույնպես անդրադարձել է ՌԴ նախագահի անսպասելի քայլին և հայտնել, որ թեև իրենք ոգեշնչված են Ռուսաստանի այդ քայլից, սակայն դեռևս շատ վաղ է ասել, թե դա ինչ էր նշանակում, և թե ինչ կա դրա հետևում: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայմայերն էլ նշել է, որ Պուտինի այդ քայլը կստիպի Ասադին վերջնականորեն և լրջորեն ընդգրկվել բանակցությունների գործընթացում, իսկ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդը հավելել է, որ այս քայլն ավելի արդյունավետ կլիներ, եթե հանդիսանար մեկնարկ Սիրիայում քաղաքական գործընթացների լուրջ փոփոխության համար:

Նշվում է նաև, որ թեև մինչ այժմ Ռուսաստանը որևէ տվյալ չի տրամադրել, թե ինչքան զորք է տեղակայել Սիրիայում, սակայն Միցայալ Նահանգների տվյալներով` այդ թիվը տատանվում է 3000-6000-ի միջև:
10277 | 6
Facebook