Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բլատերի և Պլատինիի որակազրկման ժամկետները կրճատվել են

13:50, հինգշաբթի, 25 փետրվարի, 2016 թ.
Բլատերի և Պլատինիի որակազրկման ժամկետները կրճատվել են

ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն մերժել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի և ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատերի՝ ֆուտբոլային գործունեությունից հեռացվելու վերաբերյալ բողոքները, սակայն կրճատել է որակազրկման ժամկետը՝ 8-ից դարձնելով 6 տարի։
     Միևնույն ժամանակ ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի քննչական պալատի՝ Բլատերին և Պլատինիին ֆուտբոլային գործունեությունից ցմահ հեռացնելու մասին դիմումը նույնպես մերժվել է։
     «ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն, Լարի Մասենդենի գլխավորությամբ, մասնակիորեն հաստատել է էթիկայի կոմիտեի արբիտրաժային պալատի որոշումը՝ կրճատելով Բլատերի և Պլատինիի որակազրկման ժամկետները՝ 8-ից դարձնելով 6 տարի։ Բողոքարկման կոմիտեն համամիտ է արբիտրաժային պալատի որոշման հետ, որ հասանելի տեղեկությունները քիչ են հաստատելու համար՝ արդյոք պաշտոնյաները խախտել են ՖԻՖԱ-ի էթիկայի կանոնադրության դրույթները։ Հետևաբար, քննչական կոմիտեի՝ Բլատերին և Պլատինիին ցմահ որակազրկելու դիմումը մերժվել է։ Համաձայնելով արբիտրաժային պալատի փաստարկներին՝ բողոքարկման կոմիտեն որոշել է, որ Բլատերին և Պլատինիին հեռացնելու որոշումն ընդունելու ընթացքում հաշվի չեն առնվել մի շարք մեղմացուցիչ գործոններ։ Այդ պատճառով բողոքարկման կոմիտեն համարում է, որ Բլատերի և Պլատինիի՝ երկար տարիների ֆուտբոլային գործունեությունն անհրաժեշտ է ընդունել որպես մեղմացուցիչ հանգամանք»,- նշված է հայտարարության մեջ։

9027 | 0
Facebook