Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բլատերը և Պլատինին ֆուտբոլից հեռացվել են 8 տարով

13:23, երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2015 թ.
Բլատերը և Պլատինին ֆուտբոլից հեռացվել են 8 տարով
     ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն իրենց պաշտոններից հեռացրել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատերին և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին։ Բլատերին և Պլատինիին արգելվել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվել առաջիկա 8 տարիների ընթացքում։ Բացի այդ, Բլատերը տուգանվել է 50 հազար շվեյցարական ֆրանկով, իսկ Պլատինին՝ 80 հազար։ «ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի արբիտրաժային պալատն արգելել է Բլատերին և Պլատինիին ազգային և միջազգային մակարդակներով զբաղվել յուրաքանչյուր տեսակի ֆուտբոլային գործունեությամբ առաջիկա 8 տարիների ընթացքում։ Արգելքն ուժի մեջ է մտնում ընթերցման պահից»,- նշված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ։ Նշենք, որ ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն որոշել է, որ Բլատերը խախտել է կազմակերպության էթիկայի օրենսգիրքը՝ կապված հետաքրքրությունների կոնֆլիկտի, լոյալության և նվերներ մատուցելու հետ։ Պլատինին, իր հերթին, խախտել է ՖԻՖԱ-ի կանոնները, որոնք վերաբերում են հետաքրքրությունների կոնֆլիկտին և լոյալությանը։ Նշենք նաև, որ պաշտոնյաներն իրավունք ունեն բողոքարկել որոշումն Սպորտային արբիտրաժային դատարանում։
9425 | 0
Facebook