Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը՝ Փաշինյան-Պուտին կայանալիք հանդիպման մասին

12:45, երկուշաբթի, 03 սեպտեմբերի, 2018 թ.
Լավրովը՝ Փաշինյան-Պուտին կայանալիք հանդիպման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կկայանա մոտ ժամանակները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մոտ ժամանակները պլանավորվում է նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի ևս մեկ հանդիպում: Կարծում եմ՝ կարևոր է լսել, թե ինչպես է ՀՀ նոր ղեկավարը գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները: Մեզ, իհարկե, հուզում է, թե ինչպես է այդ իրավիճակում Հայաստանն իրականացնում իր պարտավորությունները ՀԱՊԿ-ի առջև: Մեր դիրքորոշումն այն է, որ այդ պարտավորությունները պետք է իրականացվեն և կարևոր է կազմակերպության հեղինակության ամրապնդումը»,- ասել է Լավրովը ՄԳԻՄՕ-ում առաջին կուրսեցիների առջև իր ելույթի ժամանակ:

Երեկ վարչապետն ուղիղ եթերում հայտարարել էր, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա և հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

13034 | 13
Facebook