Խնդրում ենք սպասել...

Համացանց

Առաջիկայում տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպումը (տեսանյութ)

22:10, կիրակի, 02 սեպտեմբերի, 2018 թ.
Առաջիկայում տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպումը (տեսանյութ)

Առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնին Մոսկվա և հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Վերջին շրջանում շատ է խոսվում հայ-ռուսական հարաբերությունների մասին, բայց այսօրվա իրավիճակը համարում եմ աշխատանքային, որը բնականոն ընթանում է: Մենք շարունակում ենք շփումները տարբեր մակարդակներում: Առաջիկայում նախատեսված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպում կունենամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. դա կլինի մեր երրորդ հանդիպումը»,- ասել է վարչապետը:

Նա համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները բնականոն շարունակվում են և բնականոն կշարունակվեն:

8808 | 2
Facebook