Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Յուրի Խաչատուրովի գործի վերաբերյալ դատական նիստը կշարունակվի 18:00-ից հետո (տեսանյութ)

16:25, ուրբաթ, 27 հուլիսի, 2018 թ.
Յուրի Խաչատուրովի գործի վերաբերյալ դատական նիստը կշարունակվի 18:00-ից հետո (տեսանյութ)

«Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության շուրջ դատական նիստը ընդմիջվել է, կշարունակվի այսօր՝ ժամը 18։00–ից հետո»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ դատական նիստն ընդմիջվել է պաշտպանության իրավունքը ապահովելու և բավարար ժամանակ տրամադրելու, առաջադրված մեղադրանքին ծանոթանալու համար։

Փաստաբանի խոսքով իր պաշտպանյալի համար պարզաբանված չի եղել մեղադրանքի բնույթն ու հիմքը, անհասկանալի է՝ ինչո՞ւմ է մեղադրվում։

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

5633 | 0
Facebook