Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

13:25, ուրբաթ, 27 հուլիսի, 2018 թ.
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեց:

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին երեկ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300 պրիմ 1 հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը): Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

14587 | 3
Facebook