Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գևորգ Սաֆարյանին և Ներսես Պողոսյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը հետաձգվեց (տեսանյութ)

15:20, չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ.
Գևորգ Սաֆարյանին և Ներսես Պողոսյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը հետաձգվեց (տեսանյութ)

Քիչ առաջ Վերաքննիչ դատարանում քննվող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ դատարանը որոշեց Գևորգ Սաֆարյանի և Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբան Տիգրան Եգորյանի ներկայացրած միջնորդությունը հետաձգել:

Հիշեցնենք՝ պաշտպանական կողմը միջնորդել էր արդարացնել Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին և գործով անցնող այլ անձանց։

Հիշեցնենք՝ ԱԺ «Ելք» խմբակցությունների պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Հայկ Կոնջորյանը անձնական երաշխավորություն էին ներկայացրել՝ Գևորգ Սաֆարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ:

Նշենք, որ մեղադրող դատախազը, նախքան որոշում կայացնելը, կողմ էր արտահայտվել Սաֆարյանին ազատ արձակելու միջնորդությանը:

4416 | 0
Facebook