Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե դատախազությունը վտանգ է տեսնում, որ հանրահավաքներին ելույթներ եմ ունեցել, հիմա էլ եմ ասում ՝ լավ եմ արել». Գևորգ Սաֆարյան (տեսանյութ)

13:15, չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ.
«Եթե դատախազությունը վտանգ է տեսնում, որ հանրահավաքներին ելույթներ եմ ունեցել, հիմա էլ եմ ասում ՝ լավ եմ արել». Գևորգ Սաֆարյան (տեսանյութ)

«Դատախազն ասաց, որ երկրում իրավիճակ է փոխվել, որ իմ վտանգավորությունը հանրության համար փոքրացել է: Ես երբեք որևիցե վտանգ չեմ ներկայացրել հանրության համար, իմ նկատմամբ հարուցված քրեական գործը երբեք չի ընդունվել իմ կողմից: Քրեական գործի հիմքում դրված են իմ ելույթները, որոնք հանրության համար դարձյալ վտանգ չեն ներկայացրել. ելույթները եղել են հանրային, ելույթներն ու գործողությունները չեն եղել թաքուն: Այո, երկրում իրավիճակ է փոխվել, բայց այդ իրավիճակի փոփոխությունը չի ենթադրում, որ իմ կողմից առաջացրած ենթադրյալ վտանգը փոխվել է: Եթե դատախազությունը վտանգ է տեսնում այն բանի մեջ, որ ես հանրահավաքների ժամանակ ելույթ եմ ունեցել, ես հիմա էլ եմ ասում ՝ լավ եմ արել, ունեցել եմ, դա իմ իրավունքն է, ունեցել եմ և ունենալու եմ և ոչինչ չի փոխվի այս առումով, թեպետ, իհարկե, իրավիճակը փոխվել է: Այսինքն՝ իրավիճակի փոփոխությունը ոչ թե ինձ համար է, այլ ձեզ համար են»,- դիմելով դատարանին՝ ասաց Գևորգ Սաֆարյանը: Վերջինին արձագանքեց Ժիրայր Սեֆիլայնը՝ ասելով. «գլխավոր վտանգավորին արդեն հեռացրել են»:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում ընթանում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նշենք, որ պաշտպանական կողմը միջնորդել է արդարացնել Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին և գործով անցնող այլ անձանց։

Այս պահին դատարանում ընդմիջում է հայտարարված:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

7579 | 0
Facebook