Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան այցից Թբիլիսիի սպասելիքները. վրացական լրատվամիջոցներ

11:40, չորեքշաբթի, 30 մայիսի, 2018 թ.
Հայտնի են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան այցից Թբիլիսիի սպասելիքները. վրացական լրատվամիջոցներ

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով ժամանել է Վրաստան, գրում է Sputnik Georgia-ն: Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թբիլիսի կնոջ հետ: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Միխայիլ Ջանելիձեն:

«Այցի ընթացքում մենք կքննարկենք հարցեր, որոնք վերաբերում են առևտրային հարաբերություններին, մշակութային կապերին, ինչպես նաև հարցեր՝ կապված մեր քաղաքական երկխոսության և տարբեր ձևաչափերով համագործակցության հետ: Վստահ եմ, որ այցը երկկողմ հարաբերություններում նոր արդյունքներ կտա»,- ասել է Ջանելիձեն Rustavi2 հեռուստաալիքի եթերում:

Վրացական լրատվամիջոցը նշում է, որ Փաշինյանն օդանավակայանից ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ հանդիպել է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Նշենք, որ հանդիպումն ընթանում է փակ, ավելի ուշ կողմերը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ հանդես կգան:

12948 | 0
Facebook