Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում է (տեսանյութ)

11:19, չորեքշաբթի, 30 մայիսի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում է (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

Գեորգի Կվիրիկաշվիլիի նստավայրում քիչ առաջ տեղի ունեցավ հայ պատվիրակության ընդունելություն:

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են Կառավարության մի շարք անդամներ` այդ թվում պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Դավիթ Տոնոյանը և Զոհրաբ Մնացականյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հայաստանի վարչապետը պաշտոնական հանդիպումներից առաջ նախ Հերոսների հրապարակում ծաղկեպսակ դրեց Անմար կրակի մոտ:

Երեկոյան արդեն Փաշինյանը և Կվիրիկաշվիլին մասնակցելու են Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանը:

Հայաստանի վարչապետն այսօր կհանդիպի նաև Վրաստանի նախագահի և խորհրդարանի խոսնակի հետ:

Ծրագրված է այցելություն Խոջիվանք հայկական գերեզմանատուն, Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի, հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների, վրացահայ և վրացի գործարարների հետ:

Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում է

4834 | 0
Facebook