Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՕՄՕՆ-ի ուժերի ներգրավվում, ծեծկռտուք, ընդդիմադիր գործչի ձերբակալություն՝ Մոսկվայում «Նա մեր ցարը չէ» բողոքի ակցիայի ժամանակ

16:00, շաբաթ, 05 մայիսի, 2018 թ.
ՕՄՕՆ-ի ուժերի ներգրավվում, ծեծկռտուք, ընդդիմադիր գործչի ձերբակալություն՝ Մոսկվայում «Նա մեր ցարը չէ» բողոքի ակցիայի ժամանակ

Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողության դեմ, «Նա մեր ցարը չէ» կարգախոսով զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ, շարժման առաջնորդ Ալեքսեյ Նավալնին, փոխանցում է «Медиазона»-ն:

Նրա ձերբակալել են Պուշկինի պողոտայում:

Մինչ այդ ոստիկաններն այդ պողոտայից առնվազն 10 մարդու էին բերման ենթարկել: Ոստիկանության աշխատակիցներն ուժ են կիրառել, միացել են նաև ՕՄՕՆ-ի ուժերը, ծեծկռտուք է տեղ ուենցել ցուցարարների և ոստիկանության միջև:

Ավելի վաղ ձերբակալվել էր Նավալնիի կամավորների համակարգող Նիկոլայ Լյասկինը:

15823 | 2
Facebook