Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նա մեր ցարը չէ». Ռուսաստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել

13:00, շաբաթ, 05 մայիսի, 2018 թ.
«Նա մեր ցարը չէ». Ռուսաստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել

Ռուսաստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել, որոնք կազմակերպել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, գրում է «Ведомости»-ն:

Բողոքի ակցիաներ են անցկացվել Վլադիվոստոկում, Յուժնո-Սախալինսկում, Խաբարովսկում, Տոմսկում, Բարնաուլում, Իրկուտսկում: Նշվում է, որ բողոքի ակցիաների մասին հոդվածի հրապարակման պահին հանրահավաք է սկսվել Նովոսիբիրսկում:

Բողոքի ակցիաներն անցկացվում են «Նա մեր ցարը չէ» կարգախոսով և ուղղված են մայիսի 7-ին Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության դեմ:

Մոսկվան չարտոնված գործողությունները սադրանք է համարում:

Մայիսի 5-ի բողոքի ակցիաները կդառնան հինգերորդը, որն անցկացնում է Նավալնին վերջին մեկ տարվա ընթացքում:

«Նա մեր ցարը չէ». Ռուսաստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել
«Նա մեր ցարը չէ». Ռուսաստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել
32124 | 1
Facebook