Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավալնին հեգնել է ՀՀԿ-ին և հաջողություն մաղթել հայ ժողովրդին

17:10, ուրբաթ, 04 մայիսի, 2018 թ.
Նավալնին հեգնել է ՀՀԿ-ին և հաջողություն մաղթել հայ ժողովրդին

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին YouTube-ում իր հաղորդման ժամանակ անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին:

Նավալնին հեգնել է ՀՀԿ-ականներին, ովքեր իրեն և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին մեղադրել են Նիկոլ Փաշինյանի հետ կապերի համար:

«Երբ խոսում ենք Հայաստանի մասին, ապա պետք է ասենք, որ մենք ձեզ հետ ենք: Հայաստանի ժողովուրդն ապացուցեց, որ միասնական է, որ ազատ մարդիկ կարող են հասնել փոփոխությունների: Մոտ 2 ամիս առաջ թվում էր, թե այդ ճնշված հանրությունը որևէ նման բանի չի կարող հասնել, սակայն դա տեղի ունեցավ: Հույս ունենք, որ ժողովուրդը կհաղթի, ինչը լավ օրինակ կլինի Ռուսաստանի համար, և մենք կունենանք հարուստ, ազատ, նորմալ զարգացող հարևան»,- ասել է Նավալնին:

Նավալնին խոսում է նաև ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մասին և կադրեր ցուցադրում, թե ինչպես է նա մեքենայով աստիճանների վրայով հեռանում ամբոխից: Նա նաև հայտնում է Միհրան Պողոսյանի Պանամական օֆշորների մասին:

Ավելի վաղ Նավալնին անդրադարձել էր Սերժ Սարգսյանին, Հայաստանում տիրող կոռուպցիոն իրավիճակին և գովեստի խոսքեր հղել հայ ժողովրդին:

Նավալնին հեգնել է ՀՀԿ-ին և հաջողություն մաղթել հայ ժողովրդին
18748 | 1
Facebook