Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական լրատվամիջոցները մակերեսորեն են լուսաբանում Երևանում տեղի ունեցող ցույցերը՝ ցուցադրելով հին կադրեր

13:00, երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ.
Ռուսական լրատվամիջոցները մակերեսորեն են լուսաբանում Երևանում տեղի ունեցող ցույցերը՝ ցուցադրելով հին կադրեր

Այսօր ուսանողների մասնակցությամբ երևանյան ցույցերին կրկին անդրադարձ են կատարել միջազգային մի շարք լրատվամիջոցներ:

ՀՀ պաշտոնաթող նախագահ, վարչապետի պաշտոնում առաջադրված Սերժ Սարգսյանի դեմ անցկացվող բողոքի ակցիաներին հատուկ ուշադրություն են արժանացրել ղազախստանյան լրատվամիջոցները: Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները երևանյան ակցիաները լուսաբանում են զգուշորեն, կցկտուր, որոշ լրատվամիջոցներ նույնիսկ զերծ են մնում որևէ մեկնաբանությունից:

Մասնավորապես, informburo.kz-ը գրում է.

«Հայերը չեն ցանկանում, որպեսզի Սերժ Սարգսյանը կրկին ղեկավարի երկիրը»: Կայքը նաև հայտնում է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ցուցարարները, որոնց միացել են նաև ուսանողներն, անկարգություններ են կազմակերպել և փակել Երևանի կենտրոնական փողոցները, ինչպես նաև հաղորդվում է, որ ցուցարարները մտադիր են 36 ժամվա ընթացքում փակել փողոցները, կամուրջները, շրջափակել խորհրդարանի շենքը:

«Рамблер»-ը՝ հղում անելով «Sputnik Азербайджан»-ին հայտնում է, որ «Երևանը ոտքի է կանգնել՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի»:

Ցույցերի մասին մակերեսորեն հայտնում են նաև ТАСС-ը, РИА Новости-ն, РБК-ն:

«Кавказский узел»-ը հաղորդում է, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի առաջին փուլի հաջող ավարտի մասին:

Ամերիկյան լրատվամիջոցները ևս անդրադարձ են կատարում. մասնավորապես, ցույցերի մասին գրում են Us News-ը, The Washington Post-ը, Associated Press-ը:

Հանրահավաքներին անդրադառնում են նաև ուկրաինական, ադրբեջանական լրատվամիջոցները:

Երևանի փողոցների երթևեկությունը կաթվածահար անելու և Ս. Սարգսյանի դեմ բողոքի բազմահազարանոց ցույցերի մաին գրում է նաև Journal du Cameroun-ը:

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները ցույցերը լուսաբանելիս հին կադրեր են ցուցադրում: Մասնավորապես, ТАСС գործակալությունը հրապարակել է 2016թ. ՊՊԾ գնդի գրավման ժամանակ արված լուսանկարը:

Ռուսական լրատվամիջոցները մակերեսորեն են լուսաբանում Երևանում տեղի ունեցող ցույցերը՝ ցուցադրելով հին կադրեր
Ռուսական լրատվամիջոցները մակերեսորեն են լուսաբանում Երևանում տեղի ունեցող ցույցերը՝ ցուցադրելով հին կադրեր
5235 | 0
Facebook