Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միջազգային մամուլը Երևանում ծավալվող ցույցերի մասին

21:10, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
Միջազգային մամուլը Երևանում ծավալվող ցույցերի մասին

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներն անդրադարձել են ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ երեք ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, #Մերժի՛րՍերժին նախաձեռնության և «Հանուն Հայաստան պետության» ճակատի կազմակերպած հանրահավաքներին:

Մասնավորապես, Us News կայքը հայտնում է Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման դեմ ցույցերի մասին՝ նշելով, որ այսօր ցուցարարները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գրավել էին Հանրային ռադիոն, սակայն որոշ ժամանակ անց լքեցին շենքը:

Daily Herald-ն, իր հերթին, գրում է ՀՀ մայրաքաղաք Երևանում հավաքված հազարավոր ցուցարարների մասին: Կայքը հիշեցնում է, որ երկուշաբթի ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցրեց Արմեն Սարգսյանը, ով ավելի քիչ իշխանություն կունենա, քան վարչապետը:

Reuters-ի հաղորդմամբ՝ Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցությունը մտադիր է վարչապետի պաշտոնին առաջադրել երկրի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին:

Սարգսյանի դեմ բազմահազարանոց ցույցերի մասին հայտնում են նաև Startribune-ը, ABC News-ը, «Известия»-ն, «24tv.ua»-ն, Life.ru-ն, Eurasianet-ը, Ekhokavkaza-ն և մի շարք այլ միջազգային լրատվամիջոցներ:

Eurasianet-ը նշում է, որ ցույցերն սկսվել են ապրիլի 11-ից, ցուցարարները հավաքվել են Երևանի Ազատության հրապարակում ու կոչ են անում՝ «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին»:

16020 | 0
Facebook