Համացանցում քննարկվում է Ռուսաստանի նախագահական ընտրություններում Երևանում ՌԴ դեսպանատան շենքում տեղակայված ընտրատեղամասի մոտ երեկվա հոծ բազմության մասնակցությունը, հերթ՝ «հանուն Պուտինի»:
Ստյոպա Սաֆարյանը գրել է. «Երբ ՌԴ դեսպանատան դիմաց ցույց էինք անում Ադրբեջանին զինելու դեմ, այսպես հերթ չկանգնեցիք ձեր/մեր զավակների համար»: «Խելոք կանգնել են, որ Պուտինին ընտրեն։ Ավելի ճիշտ Պուտինի խաչը համբուրեն»,- շարունակել է լրագրող Մկրտիչ Իսրայելյանը: «Ամեն մի ընտրողի քվեն, որ այսպես կամավոր տրվում է այլ պետության ղեկավարին, և որոնք բոլորն էլ ՀՀ նախկին քաղաքացիներ են, հանդիսանում է թուք ու մուր Ձեր երեսին՝ Սերժ Սարգսյան ու նրան սպասարկող հպատակներ»,- հավելել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Արայիկ Հարությունյանն էլ տարածել է ՌԴ ընտրությունների քվեաթերթիկի լուսանկար, որի վրա գրված է՝ Նիկոլ Փաշինյան: «Մենք հաղթանակը Մոսկվայից կբերենք»,- նշել է նա: