Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ազգալդյանի անունով ոչ թե պետք է անվանակոչվի 700 մետրանոց փողոցն, այլ՝ ավելի ներկայանալին». Բախշյան

15:00, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
«Ազգալդյանի անունով ոչ թե պետք է անվանակոչվի 700 մետրանոց փողոցն, այլ՝ ավելի ներկայանալին». Բախշյան
     Երևանի Սարալանջ փողոցից մինչև Լեռ Կամսարն ընկած հատվածն ավագանու այսօրվա որոշմամբ անվանակոչվեց Լեոնիդ Ազգալդյանի անունով: «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հանդես եկավ ելույթով. «Ազգալդյանը պետք է արժանանար շատ ավելի ներկայանալի փողոցի անվանակոչման, ինչպիսին Լենինգրադյանն է: Ասում եք՝ ռուսները կնեղանան, ինչ կանեն, բայց դա չի կարող մեզ սահմանափակել: Ազգալդյանն արժանի է ավելիին, նա արդեն պետք է հերոս լիներ... Հիմա պատկերացրեք՝ Մաշտոցի փողոցը մնար Լենինի փողոց: Ազգալդյանի անունով ոչ թե պետք է 700 մետրանոց փողոցը կոչվի, այլ՝ ավելի ներկայանալի փողոց, որը տվյալ դեպքում Լենինգրադյանն է»,- եզրափակեց Բախշյանը:
     Նշենք, որ «Ելք» խմբակցության անդամները նիստին եկել էին անվանական շապիկներով:
Լուսանկարն՝ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարն՝ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից
2908 | 0
Facebook