Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Երևանի ավագանու այսօրվա նիստը ևս հետաքրքիր կանցնի. կքննարկվի փողոցների անվանակոչության հարցը. «Հրապարակ»

09:55, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Երևանի ավագանու այսօրվա նիստը ևս հետաքրքիր կանցնի. կքննարկվի փողոցների անվանակոչության հարցը. «Հրապարակ»

«Երևանի ավագանու այսօրվա նիստը ևս հետաքրքիր կանցնի: Օրակարգում են հուշատախտակների և փողոցների անվանակոչության հարցերը: Հուշաքարեր կտեղակայվեն Օֆելյա Համբարձումյանի, Նորայր Հովհաննիսյանի, Սեմյոն Հախումյանի և մի շարք այլ հայտնի մարդկանց ապրած շենքերի պատերին: Ինչ վերա­բերում է փողոցների անվանակոչությա­նը, ապա «Ելք» խմբակցության բազում առաջարկներից մեկն է անցել, Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը կկոչվի Մոնթե Մելքոնյանի անվամբ: Սերգեյ Փարաջանովի անվամբ կկոչվի Հրազդանի կիրճի Փարաջանովի թանգարանին կից հատվածի փողոցը: Կենտրոն վարչական շրջանի Սարալանջից մինչև Լեռ-Կամսար հատվածը կանվանվի Լեոնիդ Ազգալդյանի անունով: «Ելքը» դեմ է այս մոտեցմանը՝ առաջարկել էր Լենինգրադյան փողոցն անվանել հայտնի հայորդու անունով, սակայն ՀՀԿ-ական մեծամասնությունը դեմ է դրան, և ըստ ամենայնի կհաստատվի ՀՀԿ-ականների տարբերակը: Նիստը թեժ կլինի՝ հարցրինք ՀՀԿ-ական մեր զրուցակցին: «Չէ, չեմ կարծում, Զառան Լոս Անջելեսում միտինգի է, չնայած նրա երկու «վիշապները» կգան, իրենք էլ, «Ելքն» էլ ինչ ասեն, մենք չենք արձագանքելու»: Չե՞ք հայհոյելու: «Չէ, չի լինի այլևս նման բան. նախորդ նիստին տեսաք՝ մենք արդեն չենք արձագանքում ոչ մեկին, այդ թվում և նրանց տգեղ բա­ռերին»: Ձերն էլ պակաս տգեղ չէր, եթե ոչ ավելի: «Դե, Լևոնն էր, էլի, քթի տակ մի բառ էր ասել, վռազ զապիս էին արել: Մենք մեզ վաղը խելոք ենք պահելու»»,- գրում է թերթը:
    
     Մանրամասն թերթի այսօրվա համարում:

4399 | 0
Facebook