Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես հասկանում եմ՝ պատվերը որտեղից ա գալիս. լավ գիտեմ` ոտերը որտեղ են, ականջները` որտեղ». Սամվել Բաբայան

15:05, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
«Ես հասկանում եմ՝ պատվերը որտեղից ա գալիս. լավ գիտեմ` ոտերը որտեղ են, ականջները` որտեղ». Սամվել Բաբայան

«Ինչ վերաբերում է փողի մասով` ես կրիմինալ ոչ մի բան չեմ արել. պարտք եմ եղել` իմ գումարն ուղարկել են, որևիցե Տիգրան անուն չկա, հասցեատերը ես եմ: Ես ասել եմ ումից եմ այդ գումարը ստացել, ով ա ուղարկել, առաջին րոպեից որևիցե բան չեմ թաքցրել»,- այսօր «Իգլա»-ի գործով դատական նիստին, պաշտպանական ճառում ասաց Սամվել Բաբայանն, ում մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառություն և փողերի լվացում:
     Ուշադրություն հրավիրելով «փողի հարցը» բարձրացնելու և իրեն հարցաքննության կանչելու ժամանակահատվածի վրա, ասաց. «Փողի հարցով գործը ձևակերպվել է 2016թ. սեպտեմբերին, իսկ ինձ հարցաքննել են 2017-ի ապրիլին: Ութ ամիս ես Հայաստանից չեմ փախել, եղել եմ Հայաստանում: Առաջին իսկ պահից գրել են, որ դա պարոն Բաբայանի փողն է, մեկն ինձ չի հարցրել` որտեղի՞ց ա, ի՞նչ ա, կամ` էքսպերտի տանեիք, կամ` տիրոջը կանչեիք մի բան հարցնեիք, խոսեիք, թուղթ ուզեիք: Ութ ամիս անց, երբ հասկացել են իրենց դիրքերը թույլ են` էս մեկը քաշել են վրեն` պոչից կապել և Բաբայանին ներկայացրել կրիմինալ: Ձեր խնդիրն ա, արդարացման համար չեմ ասում: Ես հասկանում եմ պատվերը որտեղից ա գալիս: Շատ լավ գիտեմ` ոտերը որտեղից ա, ականջները` որտեղ, բայց ես ասում եմ` կարելի ա օրենքը թեթև շրջանցել, բայց չի կարելի տրորել, թքել վրեն պետության, եթե ուզում եք պետություն դառնա: Լա´վ, մի տարի ավել նստի, մի տարի` պակաս, այսպիսով դուք հարց չեք լուծելու»,- եզրափակեց ամբաստանյալի աթոռին հայտնված Սամվել Բաբայանը` հայտարարելով, որ իրեն ոչ մի դեպքում մեղավոր չի ճանաչում:

3836 | 0
Facebook