Իրանի և Իրաքի սահմանին կիրակի օրը տեղի ունեցած հզոր
երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 530-ի, տուժածների թիվը կազմում է ավելի քան 7000 մարդ, հաղորդում է Mehr News Agency-ն:
Պարբերականը նշում է, որ 7460 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել:
Հաղորդվում է, որ երկրաշարժից առավել տուժած շրջաններում Իրանի բանակի 20 ուղղաթիռ և շտապօգնության 136 մեքենա է գործում: Ինչպես նաև ստեղծվել է 4 դաշտային հիվանդանոց:
Երեքշաբթի օրն Իրանում սգո օր էր հայտարարվել: