Իրանի արևմուտքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով 12 հազար տուն է ավերվել: Այս մասին հայտնել են Իրանի Կարմիր մահիկի կազմակերպությունից, փոխանցում է IRINN լրատվականը:
Երկրի Մշակութային ժառանգության, զբոսաշրջության հարցերով նախարարությունից հայտնել են, որ երկրաշարժի հետևանքով վնասվել են նաև մշակութային կոթողներ և հուշարձաններ:
Հիշեցնենք, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 445 մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 2 հազարը: Այսօր առավոտյան ևս մեկ երկրաշարժ է գրանցվել՝ 4.5 մագնիտուդ ուժգնությամբ: