Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խայտառակություն ա՞, որ Արարատ Միրզոյանը գնացել, խրամատ է փորել». Մարուքյանը հակադարձեց նախարարին

15:40, հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2017 թ.
«Խայտառակություն ա՞, որ Արարատ Միրզոյանը գնացել, խրամատ է փորել». Մարուքյանը հակադարձեց նախարարին
     «Արարատ Միրզոյանն ապրիլյան պատերազմից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնությամբ դիմել է ՊՆ-ին ու գնացել դիրքեր: Մոտ մեկ ամիս խրամատներ է փորել, ինժեներական աշխատանքներ կատարել: Վերջում ՊՆ-ն պատվոգիր է տվել: Խայտառակություն ա՞ Միրզոյանի արածը, որ գիտնական մարդը գնացել, խրամատ է փորել: Քանի՞ հոգի ա էստեղ խրամատ փորել»,- անդրադառնալով Վիգեն Սարգսյանի՝ Արարատ Միրզոյանին ուղղված ելույթին, լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:
     Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարն ԱԺ ամբիոնից դիմելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին, ասել էր. «Հասկանում եմ, պարո՛ն Միրզոյան, Դուք ձեզ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, բայց զարմանում եմ՝ ի՞նչ խղճով եք ստացել ՊՆ պատվոգիր՝ մի օր զորամասում չծառայելուց հետո. Ձեր ո՞ր արածի համար»:
5446 | 5
Facebook