Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարո՛ն Միրզոյան, ի՞նչ խղճով եք ստացել ՊՆ պատվոգիր՝ մի օր զորամասում չծառայելով, կամ Դուք՝ պարո՛ն Մարուքյան, թաքուն ի՞նչ պայմանավորվածությամբ եք արտոնություն ձեռք բերել». նախարարը՝ «Ելք»-ին

12:00, հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2017 թ.
«Պարո՛ն Միրզոյան, ի՞նչ խղճով եք ստացել ՊՆ պատվոգիր՝ մի օր զորամասում չծառայելով, կամ Դուք՝ պարո՛ն Մարուքյան, թաքուն ի՞նչ պայմանավորվածությամբ եք արտոնություն ձեռք բերել». նախարարը՝ «Ելք»-ին
     Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօրվա իր ելույթում պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավորների երեկվա քննադատություններին՝ իշխանության՝ բանակում չծառայելու վերաբերյալ, Աժ ամբիոնից հայտարարեց. «Ցավում եմ, որ պարոն Մարուքյանը դահլիճում չէ. երեկ այդքան հարցեր էր տալիս կոմֆորտի մասին: Կուզեի հարցնել՝ իր խմբակցության գործընկերներից հարցրե՞լ է՝ կոմֆո՞րտ են արդյոք, եթե լեգիտիմ օգտվել են տարկետման իրավունքներից: Հասկանում եմ, պարո՛ն Միրզոյան (նկատի ունի «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանին-խմբ.), Դուք ձեզ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, բայց զարմանում եմ՝ ի՞նչ խղճով եք ստացել ՊՆ պատվոգիր՝ մի օր զորամասում չծառայելուց հետո. Ձեր ո՞ր արածի համար: Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել՝ ո՞նց ա եղել, որ զինծառայությանը զուհագեռ բարձրագույն կրթություն ա ստացել ու դա էն ժամանակ, երբ հեռահար կրթություն չկար, թաքուն ի՞նչ պայմանավորվածություններով եք արտոնություն ստացել»,- հայտարարեց նախարարը:
     Հիշեցնենք՝ Աժ-ում քննարկվում է «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց նախագիծը:
     Թեմայի վերաբերյալ այսօր ելույթներ են ունեցել նաև Նիկոլ Փաշինյանն, Էդուարդ Շարմազանովը, Գևորգ Գորգիսյանը:
6527 | 2
Facebook