Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիան դադարեցրեց Կատալոնիայի ինքնավարությունը

16:20, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Իսպանիան դադարեցրեց Կատալոնիայի ինքնավարությունը
     Արտակարգ նիստից հետո Իսպանիայի կառավարությունը սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու մասին որոշում է կայացրել: Ինչպես հայտնել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը, Մադրիդը իշխանությունից հեռացնում է Կատալոնիայի ողջ ղեկավարությանը: Կատալոնիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն:
     Նա նաև նշել է, որ ինքնավարությունը չի սահմանափակվում, միայն կառավարություն է հեռացվում, որը դուրս է եկել օրենքի սահմաններից:
     Նա հավելել է, որ Իսպանիայի կառավարությունը ցանկություն և մտադրություն չուներ կիրառել 155-րդ հոդվածը, սակայն ստիպված եղավ նման որոշում ընդունել:
6277 | 0
Facebook