Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մադրիդում սկսվել է Կատալոնիայի իրավիճակի հարցով արտակարգ նիստը

15:15, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Մադրիդում սկսվել է Կատալոնիայի իրավիճակի հարցով արտակարգ նիստը

Մադրիդում սկսվել է կառավարության արտակարգ նիստը, որի ընթացքում կքննարկվի իսպանական սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որը ենթադրում է Կատալոնիայի ինքնավարության սահմանափակումը:
     Հոդվածի կիրառման դեպքում ինքնավարության ղեկավարությունը կարող է հեռացվել իշխանությունից, իսկ տարածաշրջանի ղեկավարումը կանցնի Մադրիդին: Դրանից հետո Կատալոնիայում ընտրություններ կանցկացվեն:
     Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անկախության հանրաքվե տեղի ունեցավ, որի ժամանակ տարածաշրջանի բնակիչների 90%-ը կողմ քվեարկեց Իսպանիայից առանձնացմանը:

5069 | 0
Facebook