Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը հետաձգվեց՝ Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը վատանալու հետևանքով

12:05, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը հետաձգվեց՝ Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը վատանալու հետևանքով

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը։ Դատարանում վատացել է «Սասանա ծռեր»-ին օժանդակելու (բեռնատար տրամադրելու մեջ) մեղադրվող Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը, որի համար շտապ օգնություն են կանչել:
     Նշենք, որ վերջինների պաշտպաններից մի քանիսը չեն ներկայացել դատարան:
     Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարել էր, որ «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործը կիսվել է երեք մասի: Նա միայն մի մասի դատաքննությունն է իրականացնելու, մյուս 2-ի մասով նոր դատավորներ են ներգրավվել:
     Հաշվի առնելով այն, որ ամբաստանյալ Խաչատուր Գիչյանը չի կարող մասնակցել նիստին, դատարանը որոշում է կայացրել հետաձգել նիստը։
     Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:

2405 | 0
Facebook