Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սասնա ծռերի 18 անդամների գործը կիսվեց

12:55, հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2017 թ.
Սասնա ծռերի 18 անդամների գործը կիսվեց

Քիչ առաջ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Արտուշ Գաբրիելյան) «Սասնա ծռեր»-ի գործով դատավորը հայտարարեց, որ «Սասնա ծռեր»-ի 18 անդամներից միայն մի մասի դատաքննությունն է ինքն իրականացնելու։ Թե մյուսների գործն ով է քննելու՝ նա չհայտնեց։

Նշենք, որ ըստ ամենայնի, այս գործով քննությունն իրականացնելու է Երևանի Կենտրոն և նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Մեսրոպ Մակյանը, որը 6 ամիս ժամանակով Կենտրոնի դատարանից ուղարկվել է էրեբունու դատարան:

Դատական նիստը հետաձգվել է:

3313 | 1
Facebook