ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, հաստատել է այն տեղեկությունները, որ դերասանը
պատրաստվում է ամուսնալուծվել Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայից: Բացի այդ, Սողոմոնյանը պատմել է, թե ինչն է եղել նրանց կոնֆլիկտի պատճառը:
Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ Վիտալինան փոխել է թատրոնի կանոնադրական փաստաթղթերը: Նոր կանոնադրության համաձայն՝ Արմեն Բորիսովիչը մնում է գեղարվեստական ղեկավար, սակայն բոլոր որոշումները կայացնում է գործադիր տնօրենը՝ Վիտալինան:
Այդպիսով, Վիտալինան իրավունք ունի աշխատանքից հեռացնել Ջիգարխանյանին:
«Նա արդեն նամակ է հղել մշակույթի նախարարությանը՝ խնդրելով պաշտոնից հեռացնել Արմեն Բորիսովիչին՝ կապված առողջական վիճակի հետ»,- պատմել է Արթուր Սողոմոնյանը:
Բացի այդ, Ջիգարխանյանի ընկերը հայտնել է, որ Վիտալինան չի կարողանում ղեկավարել թատրոնը: Վերջին ներկայացումը, որով նա զբաղվում էր, ևս ձախողված էր, գրում է StarHit-ը:
Արթուր Սողոմոնյանը նշել է նաև, որ Վիտալինան շաքարախտով հիվանդ Ջիգարխանյանին վերջին օրերին չէր տալիս նշանակված դեղամիջոցները, որի հետևանքով էլ դերասանը հայտնվել էր հիվանդանոցում: