Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արմեն Ջիգարխանյանը պատրաստվում է ամուսնալուծվել

10:45, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Արմեն Ջիգարխանյանը պատրաստվում է ամուսնալուծվել
     Օրեր առաջ համացանցում հայտնվեցին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի վիճաբանության մասին լուրերը: Նախ հաղորդվեց, որ դերասանը կնոջ դեմ ցուցմունք է գրել, ապա հեռացել է տնից և կապ չի հաստատել կնոջ հետ: Ավելի ուշ Վիտալինան դիմել է ոստիկանություն, որպեսզի գտնեն նրան: Սակայն որոշ ժամանակ անց Ջիգարխանյանին հիվանդանոց են տեղափոխել: Ընդ որում, դերասանը չի ցանկացել տեսնել կնոջը:
     Ըստ լուրերի՝ կնոջ հետ վիճաբանություն է տեղի ունեցել այն պատճառով, որ վերջինը ցանկացել է սպանել նրան և տիրանալ ողջ ունեցվածքին: Դերասանը հիվանդանոցում հարցազրույց է տվել՝ կնոջը գող անվանելով:
     Տեղի ունեցածը մեկնաբանել է Մոսկվայի դրամատիկ թատրոնի ղեկավարի մտերիմ ընկերուհին՝ Օքսանա Պուշկինան: Նա հայտնել է, որ Արմեն Բորիսովիչը պատրաստվում է ամուսնալուծվել Վիտալինայից:
     «Որևէ ցուցմունք Արմեն Բորիսովիչը չի գրել: Նա փաստաթղթեր է պատրաստում ամուսնալուծության համար: Նա շուտով կապաքինվի և կվերադառնա աշխատանքի: Ոստիկանություն Վիտալինան է դիմում՝ բացարձակ սուտ և անհեթեթություն գրելով»,- ասել է Օքսանան:
7252 | 0
Facebook