Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իշխանությունները թող պաթոսը թողնեն, մենք հո գիտենք՝ այն ինչի մասին է». Ստյոպա Սաֆարյանը՝ հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին

21:35, չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2017 թ.
«Իշխանությունները թող պաթոսը թողնեն, մենք հո գիտենք՝ այն ինչի մասին է». Ստյոպա Սաֆարյանը՝ հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին
     Հայ-ռուսական միացյալ զորախմբի հարցին մոտենալը քաղաքական ճաշակի կամ ռազմավարական սիրո հարց չէ: Այս առումով իշխանության ճաշակն էլ գիտենք, սիրո դրսևորումներն էլ: Թե ինչ կտա այն Հայաստանին, դեռ շատ կխոսենք: Բայց փաստն այն է, որ դա ուզենք թե չուզենք, զորամիավորման սուվերեն հրամանատարության կիսում է այլ պետության հրամանատարի հետ (թե խաղաղ ու պատերազմական իրավիճակում դա ինչպես է լինելու կամ ինչ հետևանքներ է ունենալու, շատ ենք խոսել ու գրել): Իսկ իրականում այն նաև հայկական զինուժի՝ ռուսական զսպման մեխանիզմ է: Դժվար թե հակառակը լինի: Այնպես որ, երկրի իշխանությունները թող պաթոսը թողնեն, մենք հո գիտենք՝ այն ինչի մասին է:
5582 | 1
Facebook