Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ պետք լինի, ՌԴ-ի տված C-400 համակարգերով Թուրքիան կխփի ձեր «Իսկանդեր»-ներին». Նիկոլ Փաշինյան

13:55, չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2017 թ.
«Երբ պետք լինի, ՌԴ-ի տված C-400 համակարգերով Թուրքիան կխփի ձեր «Իսկանդեր»-ներին». Նիկոլ Փաշինյան
     «Սևրի դաշնագիր տեսած, 1915 թիվ տեսած ժողովուրդը թղթի վրա գրված պայմանագրերի վրա էդքան հույս կդնի՞... Ամեն անգամ Ռուսաստանը զենք ա վաճառում Ադրբեջանին, Թուրքիային: Շատ ուրախացաք չէ՞ «Իսկանդեր»-ների վրա, ՌԴ-ն արդեն Թուրքիային վաճառում ա C-400 համակարգեր, որով ձեր «Իսկանդեր»-ները կդառնան սովորական խաղալիք: Երբ պետք լինի, Ադրբեջանի օդում ՌԴ-ի տված համակարգերով Թուրքիան կխփի «Իսկանդեր»-ները»,- «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ ԶՈւ ու ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունը տանուլ են տվել ՀՀ անվտանգության կարևորագույն կոմպոնենտները: Վերջին անգամ ե՞րբ եք լսել, որ որևէ պաշտոնյա այս ամբիոնից ասի, որ ՀՀ-ն ունի տարածաշրջանի ամենաուժեղ բանակը: Վազգեն Սարգսյանի թողած տարածաշրջանի ամենաուժեղ բանակը Սերժ Սարգսյանը փոխարինել է ամենաուժեղ թղթապանակով: Մեծաշունչ, ՀՀ ինքնիշխանությունը նսեմացնող պայմանագրեր ՌԴ-ի հետ, որոնք ամենավճռորոշ պահին Վանի նահանջի նման հայտնվելու են աղբանոցում»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
     Ավելի ուշ ելույթ ունեցավ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն ու արձագանքելով Փաշինյանի հայտարարությանն, ասաց. «Իսկանդերի դեմ C 400-ն անզոր է, ներկայացում եք բեմադրում»:
4560 | 2
Facebook