Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀԱՊԿ-ն կամ հայ-ռուսական համատեղ զորախումբը հայ-թուրքական սահմանի կոնտեքստում են ու ադրբեջանական սահմանի հետ գործ չունե՞ն». Փաշինյանը՝ Զաքարյանին

12:40, չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2017 թ.
«ՀԱՊԿ-ն կամ հայ-ռուսական համատեղ զորախումբը հայ-թուրքական սահմանի կոնտեքստում են ու ադրբեջանական սահմանի հետ գործ չունե՞ն». Փաշինյանը՝ Զաքարյանին
     «Երբ Տավուշի գյուղերը գնդակոծվում էին, ՀԱՊԿ-ն ռեակցիա չէր տալիս: Հիմա էս համակարգը եթե լիներ, 2015-16-ի ժամանակ ի՞նչ ռեակցիա էր տալու: Ի՞նչ երաշխիք կա, որ Թուրքիայի կողմից որևէ գործողության պարագայում որևէ ռեակցիա լինելու է»,- «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ ԶՈւ ու ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ դիմելով Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանին՝ հարցրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
     Արտակ Զաքարյանն ասաց, որ ՀԱՊԿ-ի մասով տրամաբանությունն այլ է, ընթացակարգերը տարբեր են: Ընդդիմադիր պատգամավորը շարունակեց. «Խնդիրն այն, որ որոշակի իրավիճակներում, այն համակարգերը, որի անունը դրել ենք անվտանգության համակարգեր, դիտորդի դերում հետևում են: Ակնարկս հետևյալն է՝ ՀԱՊԿ-ն կամ հայ-ռուսական համատեղ զորախումբը հայ-թուրքական սահմանի կոնտեքստում են ու ադրբեջանական սահմանի հետ գործ չունե՞ն...»: Փոխնախարարն ասաց. «Այս համաձայնագրի պարագայում միայն հայ-թուրքական սահմանի հանգամանքը չէ: ՀՀ պետական սահմանի նկատմամբ ցանկացած տիպի ագրեսիայի ու զինված հարձակման պարագայում համաձայնագիրը գործում է, ու կողմերն ստանձնում են պարտավորություններ»:
3483 | 1
Facebook