Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչու է ձգձգվում Պռոշյան գյուղում գտնված երեխայի որդեգրման գործընթացը

14:20, երկուշաբթի, 02 հոկտեմբերի, 2017 թ.
Ինչու է ձգձգվում Պռոշյան գյուղում գտնված երեխայի որդեգրման գործընթացը
     Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում ծառի տակ հայտնաբերված երեխան, ում անվանել են Պռոշյան Մարիամ Ազատի, արդեն 10 օրից ավելի է՝ տեղափոխվել է Նորք Մարաշում գտնվող մանկան տուն: Այս մասին MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Պռոշյանի համայնքապետ Արթուր Մուրադյանը:
     Վերջինը նշեց, որ այն մարդիկ, ովքեր ուզում էին որդեգրել երեխային, հերթագրման մեջ են. դատական գործընթաց է ընթանում ու կտևի մոտ 3 ամիս:
     Արթուր Մուրադյանի հետաքրքրվեցինք՝ չպարզվե՞ց, թե ով էր երեխային թողել ծառի տակ. «Տեղեկություն չկա, հետաքննություն է գնում: Այս ընթացքում հեռուստատեսությունով էլ ելույթ ունեցանք, բայց մայրը չհայտնվեց»,- եզրափակեց նա:
6305 | 0
Facebook