Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պռոշյան գյուղի տներից մեկի բակում նորածին երեխա են թողել

14:25, երկուշաբթի, 14 օգոստոսի, 2017 թ.
Պռոշյան գյուղի տներից մեկի բակում նորածին երեխա են թողել
     Ոստիկանության լրատվական բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց MAMUL.am-ի տեղեկությունը, ըստ որի՝ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի տներից մեկի բակում նորածին երեխա է հայտնաբերվել: «Օգոստոսի 12-ի առավոտյան՝ ժամը 09:25-ին քաղաքացին հայտնել է, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի հողամասի ծառի տակ նորածին երեխա կա: Երեխային տեղափոխել են «Նաիրի» ԲԿ»,- ասաց Ջանոյանը:
     Պռոշյանի բնակիչները մեր թղթակցի հետ զրույցում պատմել էին հետևյալը. «Ում տան մոտ, որ թողել էին երեխային, դեռ գիշերվանից լսել է ձայնը, բայց մտածել է, թե կատուներն են: Առավոտյան նոր տեսել է, որ երեխա է: Նորածինն էլ ամբողջովին մերկ է եղել, նույնիսկ շորով չէին փաթաթել, պորտալարն էլ վրան է եղել»:
     Դեպքի հանգամանքները պարզվում են:
11362 | 0
Facebook