Կատալոնիայի իշխանությունները հայտնել են, որ անկախության հանրաքվեին մասնակցել է 2,2 միլիոն մարդ, ինչը կազմում է ընտրողների ավելի քան 90%-ը:
Կատալոնիայի ինքնավար շրջանի կառավարությունը հայտարարել է, որ Իսպանիայից անջատման օգտին է քվեարկել 2,2 միլիոն մարդ, դեմ՝ 176,5 հազարը: Եվս 20000 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, իսկ 45-ը՝ դատարակ:
Հանրաքվեի օրը իսպանական իշխանությունները փորձել են կանգնեցնել քվեարկությունը: Դպրոցներում, որտեղ գտնվել են ընտրատեղամասերն, անջատել են էլեկտրականությունն ու համացանցը, ոստիկանությունը ներխուժել է և հավաքել քվեարկության համար նախատեսված արկղերը: Ինչպես նաև հաղորդվել է, որ ոստիկանների հետ
բախումների ժամանակ առնվազն 460 մարդ է տուժել: Կատալոնիայի ղեկավարը կոչ է արել ԵՄ-ին չանտեսել մարդու իրավունքերի խախտումներն իսպանական ոստիկանության կողմից:
Մադրիդը չի ճանաչել երեկ տեղի ունեցած անկախության հանրաքվեն: