Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուսաձայնային նռնակներ, ռետինե մահակներ ու փամփուշտներ. Կատալոնիայում կա ավելի քան 460 վիրավոր

23:05, կիրակի, 01 հոկտեմբերի, 2017 թ.
Լուսաձայնային նռնակներ, ռետինե մահակներ ու փամփուշտներ. Կատալոնիայում կա ավելի քան 460 վիրավոր

Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն հայտնել է, որ անկախության հանրաքվեն խանգարել փորձող ոստիկանների հետ բախումների արդյունքում տուժել է առնվազն 460 մարդ: Կատալոնիայի իշխանությունները խորհուրդ են տվել տուժածներին դիմել պաշտոնական բողոքներով:

Իսպանիայի իշխանություններն էլ իրենց հերթին են հայտնել 11 տուժած ոստիկանի մասին: Ըստ ականատեսների՝ ոստիկանները ընտրողներին ցրելու նպատակով կիրառել են ռետինե փամփուշտներ, մահակներ, լուսաձայնային նռնակներ:

Կատալոնիայի իշխանությունները հայտնել են նաև, որ ոստիկաններին չի հաջողվել կանխել հանրաքվեն, այսօր ցերեկն աշխատել են ընտրատեղամասերի 90 %-ը:

Ոստիկանների դաժանությունները Կատալոնիայի անկախության հանրաքվեն կանխելու նպատակով
9566 | 3
Facebook